S-400-ները ՆԱՏՕ-ի համար վտանգ չեն ներկայացնում. Չավուշօղլու

am en
s-400-nere-nato-i-hamar-vtang-cen-nerkayacnoum-cavousoxlou

Թուրքիային մատակարարվող S-400 ՀՕՊ համակարգերը ՆԱՏՕ-ի համար որեւէ սպառնալիք չեն ներկայացնում:  Այս մասին Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն: Գրում է NTV-ին:

«S-400-ները ՆԱՏՕ-ի համար վտանգ չեն ներկայացնում: Պետք չէ այս հարցի շուրջ անհարկի լարվածություն ստեղծել, հարցն արդեն փակ է», - ասել է Չավուշօղլուն:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի մամլո ծառայությունը խորը մտահոգություն էր հայտնել ռուսական S-400 ՀՕՊ համալիրների՝ Թուրքիա մատակարարելու վերաբերյալ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ