Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Հայաստանի և մյուս երկրների հետ ԵԱՏՄ-ում հարաբերությունները հիմնված են սուվերենության սկզբունքի հարգման վրա. Պուտին

am ru
s-armeniey-i-drugimi-stranami-souz-stroitsa-na-uvajenii-suvereniteta--putin

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է «Մեկ գոտի, մեկ ուղի» երկրորդ միջազգային համաժողովին, որը տեղի է ունեցել Պեկինում: Իր ելույթում ՌԴ նախագահը որտեղ խոսել է Եվրասիայի երկրների համագործակցության մասին: Այս մասին գրում է ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն:

Պուտինը նշել է, որ եվրասիական տարածքում գտնվող պետությունները, չնայած անցյալում տեղի ունեցած հակամարտություններին և պատերազմներին, ի վերջո համագործակցության գաղափարի են հանգել, որի վառ օրինակն է Եվրասիական տնտեսական միությունը:

«Ռուսաստանը շահագրգռված է եվրասիական բոլոր գործընկերների հետ սերտ համագործակցությամբ` հիմնվելով յուրաքանչյուր պետության ինքնիշխանության, իրավունքների և օրինական շահերի հանդեպ հարգանքի սկզբունքների վրա: Եվ հենց այդ սկզբունքների հիման վրա մեր գործընկերների` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ կառուցում ենք Եվրասիական տնտեսական միությունը», - նշել է Պուտինը:

Վերջինս հավելել է, որ մայիսի 29-ին ԵԱՏՄ-ն դառնում է 5 տարեկան: Նա նշել է, թե 5 տարվա ընթացքում միությունն ինչ հաջողություններ է գրանցել:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ