Իմ աղունն իջավ

Խտանա Կածի հեքիաթը, քեռի Ֆադե, թե ինչպես դու ելար նստեցիր աստծո չոքերի տակ ու քո թիակը մոռացար երկնքում, — առաջարկեց կարմրաթուշ մի աղջիկ՝ մասրենու փուշը ծնկներից հեռացնելով։

Կարդալ ավելին

Սա իմ բնակավայրն է, ես նրանից չեմ հրաժարվի. արուճցի փոքրիկները՝ իրենց գյուղի մասին (տեսանյութ)

sa-im-bnakavayrn-e--nranic-es-cem-hrajarvi-aroujci-poqriknere-irenc-gyouxi-masin-tesanyout

Արագածոտնի մարզի Արուճ համայնքն է, որն ինչպես Հայաստանի մյուս բոլոր գյուղերը, իր խնդիրներն ու դժվարություններն ունի: Գյուղն այն եզակիներից է, որտեղից մշտական արտագաղթ հաճախ չի լինում, բայց արտագնա աշխատանքի մեկնողները շատ են, որովհետև հիմնական աշխատանք չկա ամբողջ տարին ապրելու և կենցաղային խնդիրները հոգալու համար:

Արուճցի փոքրիկներն էլ սիրում են իրենց գյուղը, այն լքելու և այլ տեղերում ավելի լավ կյանքի մասին չեն երազում, ընդհակառակը՝ մտածում են գյուղը շենացնելու, զարգացնելու մասին, որպեսզի ավելի լավ կյանք ունենան հենց իրենց բնակավայրում:

Արուճի առօրյայի ու խնդիրների մասին արդեն գրել ենք, այսօր ներկայացնում ենք փոքրիկների ցանկություններն ու երազանքները: 

 

Հոդվածը պատրաստվել է Հայաստանում միգրացիոն քաղաքականության միջազգային կենտրոնի գրասենյակի կազմակերպած մեդիատուրի շրջանակներում:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ