Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

«Սա իմ պատմությունն է. Ավրորա Մարդիգանյանը և կանանց պատմությունները, որ ոգեշնչում և զորացնում են աշխարհը» ցուցադրությունը՝ Երևանում (լուսանկարներ)

am es
sa-im-patmoutyounn-e-avrora-mardiganyane-e-kananc-patmoutyounnere--or-ogesncoum-e-zoracnoum-en-asxarhe-coucadroutyoune-ereanoum-lousankarner

Ավրորա նախաձեռնության շրջանակներում այսօր Երևանում տեղի ունեցավ «Սա իմ պատմությունն է. Ավրորա Մարդիգանյանը և կանանց պատմությունները, որ ոգեշնչում և զորացնում են աշխարհը» ցուցադրությունը: Ցուցադրությանը ներկայացվեց Հայոց ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի պատմությունը: 

Որբացած ու փախստական հայ աղջկա պատմությունը շատերին է հուզել՝ դառնալով մարդկային խիզախության և ապրելու ձգտման լավագույն օրինակ: Մարդիգանյանի պատմությունը կլինի ավելի մեծ ցուցահանդեսի առանցքը, որը կներկայացնի էթնիկ և կրոնական տարբեր խմբերի պատկանող կանանց արտասովոր պայքարն ու մարդկայնությունը:

Ցուցադրության շրջանակներում ներկաները նաև հանրավորություն ունեցան դիտելու «Հոգիների աճուրդ» համր ֆիլմը: Եվս 20 լրացուցիչ ցուցապաստառները պատմում են 20 կին փրկարարների և հումանիտար աշխատողների կենսագրությունն ու առաքելությունը, որոնք Հայոց Ցեղասպանության ժամանակ և դրանից հետո ներգրավված են եղել մարդասիրական աշխատանքներում:

Ցուցադրությանը ներկա էին նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության դափնեկիրներ բժիշկ Թոմ Քաթենան և Մարգարիտ Բարնկիցեն, ով Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին հազարավոր կյանքեր է փրկել՝ խնամելով որբերին ու փախստականներին:

 


 

Լրահոս

Նմանատիպ նորություններ