Յուր ազգն ու հայրենիքը չսիրող անձը մարդկային կյանքի մեջ ապրելու իրավունք չունի:

Խրիմյան Հայրիկ

Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Քոչարյանի փաստաբանական խմբի դիմումը

ru en am
sahmanadrakan-datarane-varouyt-e-endounel-qocaryani-pastabanakan-xmbi-dimoume

Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշմամբ անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի կողմից ներկայացված՝ հունվարի 18-ի դիմումին և որոշել է վարույթ ընդունել: Այս մասին տեղեկանում ենք Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբից:


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի կողմից ՍԴ ներկայացված դիմումը վերաբերում է Քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված օրենսդրական կարգավորումներին:


Դիմումում բարձրացվել էր նաև վճռաբեկ վարույթում կալանքի քննության վերաբերյալ ողջամիտ ժամկետների բացակայության և այլ հարցերի վերաբերյալ առհասարակ իրավունքի բացի հիմնախնդիրները:


Գործի դատաքննությունն սկսելու օր է նշանակվել ապրիլի 9-ը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ