Կա մի ուրիշ մարմին, որ ավելի ու ավելի պաշտելի է քան մեր սեփականը: Այդ մարմինը ՀԱՅՐԵՆԻՔՆ Է:
Մուրացան

Սահմանադրական կարգը խաթարելուն ուղղված ոտնձգությունները կարժանանան համարժեք իրավական գնահատականի. Արցախի ԱԱԾ

am
sahmanadrakan-karge-xatareloun-ouxxvac-otncgoutyounnere-karjananan-hamarjeq-iravakan-gnahatakani-arcaxi-aac

Հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետությունում 2020թ. սպասվում են կարևորագույն քաղաքական և հասարակական իրադարձություններ՝ Արցախի Նախագահական և Խորհրդարանական ընտրությունները, Ազգային անվտանգության ծառայությունը անհրաժեշտ է համարում հորդորել քաղաքական ուժերին և քաղաքական գործընթացներում ներգրավված առանձին անձանց՝ իրենց գործունեությունը կազմակերպել բացառապես Արցախի Սահմանադրության և օրենքների պահանջներին համապատասխան: Այս մասին ասված է Արցախի ԱԱԾ-ի տարածած հայտարարությունում:

Հայտարարության մեջ նշվում է.

«Արցախի Հանրապետության տեղեկատվական որոշ տիրույթներում արդեն իսկ այսօր տեղ գտած մի շարք բացասական երևույթներ, ինչպիսիք են բռնության, սպառնալիքների կոչերը, վարկաբեկիչ նյութերի տարածումը, քաղաքական տարբեր հայացքներ ունեցող բնակչության որոշ խմբերի միջև ատելության, թշնամանքի և անհանդուրժողականության մթնոլորտ են ձևավորում, ինչն իր հերթին կարող է սպառնալիք դառնալ Արցախի Հանրապետության անվտանգությանը:

Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը իրազեկում է, որ սահմանադրական կարգը խաթարելուն ուղղված բոլոր ոտնձգությունները կարժանանան համարժեք իրավական գնահատականի և դրանք կանխարգելելու համար կձեռնարկվեն բոլոր համապատասխան միջոցառումները»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ