Սահմանին նման հանգստությունը իսկապես անհանգստացնում է, ինչ-որ բան է նախապատրաստվում. քաղաքագետ

am
sahmanin-nman-hangstoutyoune-iskapes-anhangstacnoum-e--inc-or-ban-e-naxapatrastvoum-qaxaqaget

Հայաստանի Հանրապետության որևէ իշխանություն չի կարող գնալ նման զիջման, այդ սցենարը բացառվում է. սրանում համոզված է Արևելք» հետազոտական- վերլուծական կենտրոնի տնօրեն ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ

Քաղաքագետը նկատում է, որ Արցախի ազատագրված շրջանների հետ կապված վտանգը միշտ եղել և լինելու է, ինչը պայմանավորված չէ բացառապես ՀՀ իշխանությունների գործոնով։

<< Նման խոսակցություններ կային և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ, կան նաև այսօր։ Խնդիրը կապված է միջազգային գործոնների և մեծ խաղացողների հետ։ Պարզապես այն մոտեցումը, որ մամուլն այսօր ներկայացնում է, բացառվում է։ Հայաստանի Հանրապետության որևէ իշխանություն չի կարող գնալ նման զիջման, այդ սցենարը բացառվում է։ Զիջում կարող են կորզել մեծ ուժերը այլ ճանապարհով, ինչպես ապրիլյան պատերազմի ժամանակ եղավ։ Ամենավտանգավոր խնդիրն այն է, թե տարածաշրջանում մեծ խաղացողներն ինչ դիրքորոշում ունեն, ինչ են ծրագրել Արցախի հարցում>>։

Ներկա պահին ստատուս քվոյի պահպանումը, ըստ քաղաքագետւ, գրեթե անհնար է դարձել։ <<Մենք միշտ փորձել ենք Արցախի հարցում պահպանել ստատուս քվոն, սակայն այժմ ճնշումը մեծանում է, և բնական է, ճնշմանը զուգահեռ խոսակցությունները մեծանալու են։ Այս պահին դժվար է ասել, թե որ սցենարը կաշխատի։ Ամենայն հավանականությամբ, գարնանը Արցախի հարցում բոլոր սցենարներն էլ պարզ կդառնան։ Սահմանին նման հանգստությունը իսկապես անհանգստացնում է։ Ինչ-որ բան է նախապատրաստվում>>,- արձանագրում է Գևորգ Մելքոնյանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ