Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Սահմանին տիրող իրավիճակը և հասարակության արձագանքը

sahmanin-tirox-iravijake-e-hasarakoutyan-arcaganqe

Վերջին 10 օրերի ընթաքցում սահմանին 2 զոհ և երկու վիրավոր ենք ունեցել: Սա հուշում է, որ սահմանին իրավիճակը լարված է, նաև զիված ուժերում շարունակում են խնդրահարույց լինել միջզինվորական հարաբերություները։ Սահմանին ցանկացած զոհ, միջանձնային խնդիրների պատճառով սպանության և ինքնասպանության դեպք պետք է դառնա ոչ միայն համապատասխան իրավապահ մարմիների քննության առարկա, այլ հասարակության կողմից ակտիվ կերպով քննարկվի, որպեսզի հասկանալի դառնան պատճառները։

 

Նմանատիպ քննությունը պետք է հնարավորություն տա պատասխանել հիմնական հարցին, որոնք են նման երևույթների պատճառը (խոսքը միջանձնային հարաբերությունների մասին է), ինչպես հետագայում խուսափել դրանցից։ Կարևոր է հասկանալ նաև, թե ինչ են թերացումներ կատարվել սահմանային հսկողության ժամանակ, ինչն էլ հնարավորություն է տվել թշնամուն դիպուկահարների օգտագործմամբ հայ սահմանապահին խոցել։

 

Այս հարցերի պատասխանները հնարավորություն կտան բարելավել դիրքային ծառայության պայմանները, բարձրացնել անվտանգությունը՝ ապահովելով զինվորների կյանքը և գործունեությունը։ Հետաքննություննը նաև պետք է պատասխանի այն հարցին, թե ինչպես հրամանատարությունը թույլ տվեց, որ միջանձնային ծանր ու սրվող հարաբերություները վերածվեն սպանության։

 

Սակայն այս պայմաններում հատկապես տարօրինակ է հասարակության արձագանքը, ավելի շուտ արձագանքի բացակայությունը։ Մենք մի տեսակ անտարբեր ենք դարձել բանակում տեղի ունեցող իրադարձությունների՝ սահմանում և զինված ուժերում զոհերի հանդեպ։

 

Մի երևույթ, որն անհնար կլիներ դեռ մեկ տարի առաջ, երբ մամուլը ակտիվ կերպով արձագանքում էր ցանկացած նմանատիպ ողբերգության, իսկ տարբեր գրանտակեր ՀԿ-ներ այն օգտագործում էին հերթական աղմուկը բարձրացնելու և բանակը վարկաբեկելու գործընթացի համար։ Եթե նմանատիպ երևույթը հասկանալի կերպով չէր ողջույնվում առողջ մտածողություն ունեցող հանրության կողմից, ապա ներկա լռությունը ևս չի կարող համարժեք լինել ու առավել ևս չմտահոգել խնդրին ծանոթ մարդկան։

Բանակը մեր հասարակության արտացոլանքն է, այնտեղ ծառայելու են մեկնում մեր զավակները և տանում են այն դաստիարակությունը, որը նրանք ստացել են իրենց ընտանիքներում, դպրոցում և բակում, հետևաբար ցանկացած թերացում իր սուր արտացոլումն է գտնում զինված ուժերում։ Մեր հասարակությունը կարիք ունի միջանձնային ցանկացած իրավիճակի քննարկման ոչ միայն բանակում դրանցից խուսափելու, այլև երիտասարդ տղաներին համապատասխան դաստիարակությունը տալու համար, որպեսզի  դրանք հետագայում չկրկնվեն։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ