Սահմանվել է պարտադիր զինծառայողների կողմից պայմանագրային զինծառայության անցնելու կարգը

am
sahmanvel-e-partadir-zincarayoxneri-koxmic-paymanagrayin-zincarayoutyan-ancnelou-karge

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի ս.թ. օգոստոսի 1-ի հրամանով սահմանվել է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողների կողմից ծառայության ընթացքում պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքելու և պայմանագրային զինվորական ծառայության անցնելու կարգը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Հրամանով կարգավորվում են ՀՀ զինված ուժերում շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողների կողմից ծառայության ընթացքում պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացնելու, դիմումը բավարարելու կամ մերժելու, պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքելու և զինվորական պաշտոնի նշանակելու հետ կապված հարաբերությունները:

Լրահոս

Նմանատիպ նորություններ