Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Ովքե՞ր են Ռուսաստանի ամենաազդեցիկ հայերը՝ ըստ GQ ամսագրի

am ru
samie-vliatelynie-armane-rossii-po-versii-gq

GQ տղամարդկանց ամսագրի ռուսական տարբերակը կազմել է «2019 թ. Ռուսաստանի ամենաազդեցիկ մարդկանց» վարկանշային աղյուսակը, գրում է РУСАРМИНФО- ն:

Ամսագրի թոփ-150-ում ընդգրկվել են նաև հայկական ծագում ունեցող հայտնի ռուսներ, որոնք տարբեր ոլորտներ են ներկայացնում:

Մասնավորապես, «ՌԵՍՈ-Գարանտիա»-ի ղեկավար Սերգեյ Սարկիսովի անունը հայտնվել է «բիզնես» կատեգորիայի ամենաազդեցիկ մարդկանց շարքում, իսկ «մեդիա» կատեգորիայում  ամենաազդեցիկի կոչմանն է արժանացլե «Russia Today»-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:

Ցուցակում են ընդգրկված նաև iMall.eu շոփինգ-պորտալի ղեկավար Մարտին Ավետիսյանը (նորաձևություն), Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին (մշակույթ), ռեստորանային բիզնեսով զբաղվող Արամ Մնացականովը և Ալեքսանդր Օգանեզովը (սննդամթերք), ինչպես նաև Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Արտյոմ Օգանովը (տեխնոլոգիա):

Լրահոս

Նմանատիպ նորություններ