Սամվել Բաբայանի շտաբի պատասխանատուի կողմից սպառնալիքներ են եղել քաղաքացու հանդեպ. ոստիկանություն

am
samvel-babayani-stabi-patasxanatoui-koxmic-sparnaliqner-en-exel-qaxaqacou-handep-ostikanoutyoun

Սամվել Բաբայանի` Ասկերան քաղաքում գտնվող գրասենյակի շտաբի պետի կողմից սպառնալիքներ են եղել քաղաքացու հանդեպ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Մասնավորապես, հունիսի 10-ին Ասկերանի շրջանի բնակիչ 1967թ. ծնված Ա. Ս-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը՝ ժամը 15:00-ի սահմաններում, Ասկերան քաղաքի բնակիչ, 1969թ. ծնված Է. Մ-ն, որը հանդիսանում է Սամվել Բաբայանի` Ասկերան քաղաքում գտնվող գրասենյակի շտաբի պետը, հեռախոսով զրպարտել է իրեն, որ իբր ինքը խոչընդոտում է համայնքի բնակիչներին, մասնակցելու ստորագրահավաքին և սպառնալիքներ տվել իրեն:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ