Ոգեշնչումը մի հյուր է, որը չի ստիպում այցելել ծույլերին, նա հայտնվում է նրանց մոտ, ովքեր իրեն կանչում են:
Ավետիք Իսահակյան

Սամվել Կարապետյանը ներդրումների դիմաց պայման է դրել Փաշինյանի առաջ. «Հրապարակ»

am
samvel-karapetyane-nerdroumneri-dimac-payman-e-drel-pasinyani-araj-hraparak

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ համագումարի օրը Նիկոլ Փաշինյանը առաջին մասից հետո լքել է կուսակիցներին ու գնացել «Մալիբու»՝ հանդիպելու գործարար Սամվել Կարապետյանին։ Հանդիպումը սպասվածից երկար է տեւել, Փաշինյանն ու Կարապետյանը զբոսնել են նորակառույց այգում, հիացել շատրվաններով, ապա ճաշել «Ֆոռ սիզոն» փակ սրճարանում։

Զրույցի ժամանակ քննարկվել է «Տաշիր գրուպի» կողմից նոր նախագծեր իրականացնելու, ներդրումներ անելու հարցը։

Կարապետյանը, մեզ հասած տեղեկություններով, նկատել է, որ ներդրումներ ակնկալելու համար Փաշինյանը պետք է հրաժարվի «փրթել-թափելու, ծեփել-փշրելու» գործելաոճից։ Եվ չնայած դրան, համաձայնել է ընդառաջել ՀՀ իշխանություններին եւ մոտ ապագայում հնարավոր է կրկին վերցնի ԲԷՑ-ը, որը նոր իշխանությունները մեկ տարի առաջ վերցրին նրա ձեռքից, քանի որ պայմանագիրը վերջնականապես դեռ կնքված չէր։

Այն ժամանակ էներգետիկայի նախարարը հայտարարեց, որ պետությունը նպատակահարմար է համարում չմասնավորեցնել Բարձրավոլտ էլեկտրացանցերը։ Փաստորեն, 1 տարի անց կտրուկ փոխվել է վերաբերմունքը։ Նախօրեին Արարատ Միրզոյանը Կարապետյան-Փաշինյան հանդիպման մասին խոսելիս ակնարկեց այդ մասին․ «Քննարկվել է նաեւ նոր ենթակառուցվածքներ գնելու հնարավորությունը: Լուրջ ներդրումների մասին խոսակցություն կա»: Եվ շեշտեց, որ մանրամասները չգիտի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ