Կարծում եմ՝ աստիճանաբար, մարդու բանականության ուժը կհզորանա: Այդ դեպքում կարևոր կդառնա, թե մարդկությունն ինչպես կվերաբերվի այլ քաղաքակրթությունների հետ, որոնք, անպայման գոյություն ունեն տիեզերքում:
Վիկտոր Համբարձումյան

«Սանիթեքի» հետ պայմանագրի լուծարման համար իրավական գործընթաց է գնում. քաղաքապետ

am
saniteqi-het-paymanagri-loucarman-hamar-iravakan-gorcentac-e-gnoum-qaxaqapet

«Սանիթեք» ընկերության աշխատակիցների՝ չվճարված աշխատավարձերի վերաբերյալ պարբերաբար ՄԻՊ-ից նամակներ ենք ստացել: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով «Սանիթեքի» աշխատակիցների բողոք-ակցիային, որի ժամանակ վերջիններս պահանջում էին վճարել իրենց աշխատավարձերը:

«ՄԻՊ-ից մեզ գրում էին, որ «Սանիթեքի» աշխատակիցները աշխատավարձերը չստանալու պատճառով դիմել են իրենց: Այնպես որ, «Սանիթեք» ընկերությունում սա պարբերական բնույթ է կրում, և այս խնդիրներն անընդհատ կան»:

Քաղաքապետի խոսքով, իրենք միշտ են հորդորել ընկերությանը, որպեսզի վճարեն գումարները. «Մենք նաև մշտապես փորձել ենք իրավաբանական օգնություն ցուցաբերել իրենց աշխատակիցներին և այս անգամ նույնպես միայնակ չենք թողնի նրանց, իրավաբանական օգնություն կցուցաբերենք, ինչով կարող ենք կօգնենք: Բայց ես ուզում եմ հայտնել, որ այն, ինչը փորձում է ասել «Սանիթեքը», թե տուգանքների պատճառով չի կարողանում վճարել, ասեմ, որ այդպիսի բան չկա, որովհետև ընդհանուր գումարի 9 տոկոսի չափով են եղել տուգանքները»:

Ինչ վերաբերում է այն խնդրին, որ այսօր «Սանիթեքի» շատ աշխատակիցներ գործազուրկ մնալու վտանգի առջև են, իսկ քաղաքապետարանի տվյալ ծառայության համար այդքան աշխատողի տեղ կարող է չլինել, Հայկ Մարությանն ասաց. «Նախ մենք մասնավոր ընկերության խնդիրների համար պատասխանատու չենք, 2-րդ՝ մենք պարբերաբար հայտնում ենք, որ մեզ պետք են աշխատակիցներ և մարդիկ կարող են գալ, հարցազրույց անցնել»:

Քաղաքապետը նաև հավելեց, որ այս պահին իրավական գործընթաց է գնում պայմանագրի լուծարման համար: Նրա խոսքով, քաղաքապետարանը տասնյակ անգամներ տարբեր հարցերով տարբեր իրավախախտումների համար դիմել է:

Հայկ Մարությանը նաև ընդգծեց, որ սա միջազգային պայմանագիր է և մեկ օրվա բան չէ. «Մենք էնքան ճիշտ գործողություններով ենք գնացել առաջ, որ ոչ մի մտավախություն չունենք»:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ