Սանիթեքին է փոխանցել 165 միլիոն 340 հազար դրամ. ընկերությունից ճշտել աշխատավարձ չտալու իրական պատճառները

am es
saniteqin-e-poxancel-165-milion-340-hazar-dram-enkeroutyounic-jstel-asxatavarc-ctalou-irakan-patjarnere

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

Սանիթեք ընկերության մի քանի տասնյակ աշխատակիցներ այսօր քաղաքապետարանի դիմաց բողոքում էին, որ օգոստոսի աշխատավարձը չեն ստանում, որովհետեւ «քաղաքապետարանը Սանիթեքին փող չի փոխանցել»:

Հայտնում եմ, որ օգոստոս ամսին քաղաքապետարանը Սանիթեքին է փոխանցել 165 միլիոն 340 հազար դրամ: Առաջարկում եմ Սանիթեքի հարգարժան աշխատակիցներին եւ ԶԼՄ-ներին՝ այդ ընկերության տնօրինությունից ճշտել աշխատավարձ չտալու իրական պատճառները:

Լրահոս

Նմանատիպ նորություններ