Սանկտ Պետերբուրգում տեղի են ունեցել ԱՊՀ ՄԽՎ խորհրդի եւ 48-րդ լիագումար նիստերը

am
sankt-peterbourgoum-texi-en-ounecel-aph-mxv-xorhrdi-eu-48-rd-liagoumar-nistere

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում նոյեմբերի 29-ին մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի եւ 48-րդ լիագումար նիստերին:

Անկախ պետությունների համագործակցության միջազգային մարդասիրական իրավունքի մոդելից բացի քննարկվել են կամավոր հրդեհների պաշտպանության, անձնական տվյալների, մանկապատանեկան զբոսաշրջության վերաբերյալ մոդելային օրենքներ, կրթության որակի բարելավմանը, բնապահպանական քաղաքականության ձեւավորմանն ուղղված առաջարկներ:

Պետերբուրգյան նիստում Ուզբեկստանի Հանրապետությունը դարձել է ԱՊՀ ՄԽՎ անդամ:

Վեհաժողովի գործունեության ընթացքում մշակվել են 546 օրենսդրական ակտեր եւ այլ նորմատիվ իրավական փաստաթղթեր: Այս տարի կառույցի առաջարկով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հունիսի 30-ը հռչակել է պառլամենտարիզմի միջազգային օր:

ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստի աշխատանքները մամուլի ասուլիսում ամփոփել են պատվիրակությունների ղեկավարները:

ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը վստահեցրել է, որ Հայաստանի նորընտիր խորհրդարանը կշարունակի գործող խորհրդարանի` տարիներ շարունակ վարած քաղաքականությունը: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ փորձը կփոխանցվի նոր խորհրդարանին:

Այցի ընթացքում Արա Բաբլոյանը ներկա է գտնվել մեծանուն գրող Չինգիզ Այթմատովի 90-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը:

Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Հերմինե Նաղդալյանը, Կարեն Բեքարյանը եւ Կորյուն Նահապետյանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ