Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Շանթ Սարգսյանը՝ շախմատի աշխարհի փոխչեմպիոն, Արթուր Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր

am
sant-sargsyane-saxmati-asxarhi-poxcempion--artour-davtyane-bronze-medalakir

Հնդկաստանի Մումբայ քաղաքում ավարտվել է շախմատի աշխարհի Մ14, Մ16, Մ18 տարեկանների առաջնությունը: Հայաստանն առաջնությունում ուներ 8 ներկայացուցիչ, որոնցից 2-ը դարձել են մեդալակիրներ: Այս մասին տեղեկանում ենք Հ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Մինչև 18 տարեկան տղաների պայքարում Հայաստանը ներկայացրել են գրոսմայստեր Շանթ Սարգսյանը և միջազգային վարպետ Արթուր Դավթյանը, որոնք դարձել են համապատասխանաբար արծաթե և բրոնզե մեդալակիրներ: Շանթ Սարգսյանը 8,5 միավորով զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ Արթուր Դավթյանը 8 միավորով եզրափակել է լավագույն եռյակը: Այս տարիքային խմբում աշխարհի չեմպիոն է դարձել հնդիկ Ռամեշբաբու Պրագնանանդհան, որը վաստակել է 9 միավոր:

Մինչև 18 տարեկան աղջիկների պայքարում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը վաստակել է 5,5 միավոր և զբաղեցրել 32-րդ հորիզոնականը:

Մ16 տղաների և աղջիկների տարիքային խմբերում Հայաստանն ունեցել է 2 ներկայացուցիչ՝ ՖԻԴԵ-ի վարպետ Մամիկոն Ղարիբյանն ու Սրբուհի Սարգսյանը: Ղարիբյանը զբաղեցրել է 29-րդ տեղը (6 միավոր), իսկ Սարգսյանը՝ 49-րդ (5 միավոր):

Մինչև 14 տարեկան տղաների խմբում Արսեն Դավթյանը զբաղեցրել է 24-րդ հորիզոնականը (6,5 միավոր), իսկ Ալեքս Սահակյանը`44-րդ (5,5 միավոր): Մ14 աղջիկների պայքարում Աստղիկ Հակոբյանը 7 միավորով զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ