Հայրենիքից դուրս երջանկություն չկա, թող յուրաքանչյուր ոք արմատներ գցի հարազատ հողում:
Տուրգենև

Սաուդյան Արաբիայի դեմ հարձակմանը Իրանի մասնակցության որևէ ապացույց չի ներկայացվել․ Պուտին

am es
saoudyan-arabiayi-dem-harcakmane-irani-masnakcoutyan-oree-apacouyc-ci-nerkayacvel-poutin

«Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթային ձեռնարկությունների դեմ իրականացված հարձակման մեղքը Իրանի վրա բարդելը ճիշտ չէ»,- այսօր Մոսկվայում մեկնարկած էներգետիկ համաժողովի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Այդ գործողությունները դրանց կազմակերպիչների համար ցանկալի արդյունքի չեն հանգեցնում, սակայն վնաս են հասցնում համաշխարհային տնտեսությանը և սպառողներին: Մենք դատապարտում ենք նման գործողությունները, սակայն նաև դեմ ենք, որպեսզի այդ ամենի մեղքը բարդվի Իրանի վրա, քանի որ դրա որևէ ապացույց չկա»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը` կոչ անելով նաև վերջ տալ Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու քաղաքականությանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ