Կա մի ուրիշ մարմին, որ ավելի ու ավելի պաշտելի է քան մեր սեփականը: Այդ մարմինը ՀԱՅՐԵՆԻՔՆ Է:
Մուրացան

Սաուդյան Արաբիայում կանանց թույլատրել են բանակում ծառայել

am
saoudyan-arabiayoum-kananc-touylatrel-en-banakoum-carayel

Սաուդյան Արաբիայի իշխանություններն առաջին անգամ թույլատրել են կանանց միանալ երկրի զինված ուժերին: Այս մասին գրում է սաուդական «Աշ-շարխ ալ-աուսաթ» թերթը:

Թերթի տեղեկության համաձայն՝ թագավորության պաշտպանության նախարարությունը զինվորական ծառայության համար սկսել է կանանց ընդունել, նրանք կարող են դիմել ինչպես շարքային, այնպես էլ սպայական պաշտոններ զբաղեցնելու համար, այդ թվում ՝ օդուժի, ռազմածովային ուժերի, ռազմաօդային պաշտպանության, ռազմավարական հրթիռների և բժշկական ծառայության ոլորտներում:

Ինչպես թերթին հայտնել է գլխավոր շտաբի գեներալ Հասան ալ-Հաշրին, «կանանց զորակոչելը ճիշտ քայլէ ուղղված առաջընթացին»՝ նշելով, որ սաուդյան բանակը «լի է կանանց համար աշխատանքով»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ