Հայրենիքից դուրս երջանկություն չկա, թող յուրաքանչյուր ոք արմատներ գցի հարազատ հողում:
Տուրգենև

Սարգիս Ադամյանի դուբլը հաղթանակ է պարգևում Հոֆենհայմին

sargis-adamyani-double-haxtanak-e-pargeoum-hofenhaymin

Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Հոֆենհայմ» ակումբի հարձակվող Սարգիս Ադամյանն իր ֆանտաստիկ խաղով օգնել է իր թիմին հաղթանակ տոնել  գերմանական ամենատիտղոսակիր ակումբի՝ «Բավարիայի» դեմ խաղում։ Խաղն ավարտվել է 1-2 հաշվով՝ հօգուտ «Հոֆենհայմի»։

Մեր ֆուտբոլիստը եղել է «Հոֆենհայմի» մեկնարկային կազմում և փոխարինվել հանդիպման վերջնամասում՝ 82-րդ րոպեին։

Առաջին խաղակեսում թիմերից ոչ մեկին չհաջողվեց դառնալ գոլի հեղինակ։ Խաղի 54-րդ րոպեին Սարգիս Ադամյանը գրավեց Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը՝ հանդիպման հաշիվը դարձնելով 1-0: Գոլից հետո «Բավարիան» էլ ավելի մեծ ճնշում գործադրեց և 73-րդ րոպեին կարողացավ լեհ ռմբարկու Ռոբերտ Լեվանդովսկի շնորհիվ հավասարեցնել հաշվի տարբերությունը: Բայց այս խաղն Ադամյանին էր. 6 րոպե անց մեր ֆուտբոլիստը, դուբլ ձևակերպելով իր հաշվին, դրեց հանդիպման վերջակետը՝ 2-1։

Այսպիսով, «Հոֆենհայմն» այս հաղթանակի շնորհիվ բարձրացավ 11-րդ հորիզոնական, «Բավարիան» շարունակում է ընթանալ 1-ին հորիզոնականում վաստակած 14 միավորով։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ