Սարհատ Պետրոսյանն ազատվեց Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից

am
sarhat-petrosyann-azatvec-kadastri-komitei-xekavari-pastonic

Կառավարությունն ընդունեց Սարհատ Պետրոսյանին Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից ազատելու որոշում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հարցն ընդգրկված է կառավարության չզեկուցվող նախագծերի թվում, որը ներկայացրել էր վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Սարհատ Պետրոսյանն այս պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի օգոստոսին:

Ավելի վաղ Սարհատ Պետրոսյանը դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրեն Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից ազատելու համար։   

Լրահոս

Նմանատիպ նորություններ