Շարունակվել է Ֆրենք Փալունի աշխատանքային այցն Արցախ

am
sarounakvel-e-frenq-palouni-asxatanqayin-aycn-arcax

Արցախ կատարած աշխատանքային այցի երկրորդ օրը՝ հոկտեմբերի 2-ին ԱՄՆ կոնգրեսական Ֆրենք Փալոունը եղել է հանրապետական բժշկական կենտրոնում, որտեղ ծանոթացել է այս օրերին “Adventist Health Glendele” կազմակերպության կողմից Ստեփանակերտում իրականացվող աշխատանքներին:

Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից,  այնուհետև կոնգրեսականն այցելել է “The HALO Trust” ոչ կառավարական կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակ, տեղեկացել կազմակերպության ծրագրերին:

Կոնգրեսական Փալոունի և նրան ուղեկցող պատվիրակության՝ Արցախ այցելության ծրագիրն ավարտվել է Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն կատարած շրջայցով:

Լրահոս

Նմանատիպ նորություններ