Հովհաննես Թումանյան - Նրան

Ես ուզում եմ, որ ինձ նման
Էլ չըսիրեր մեկը քեզ,
Բայց ասեին միաբերան,
Թե դու, իրավ, հրեշտակ ես։

Կարդալ Ամբողջը

Շատ հարցերի պատասխաններ, այո, ծրագրում չկան, բայց մենք «ջրամբարները» կառուցնելու ենք. Արարատ Միրզոյան

am es
sat-harceri-patasxanner--ayo--cragroum-ckan--bayc-menq-jrambarnere-karoucnelou-en-ararat-mirzoyan

Ազգային ժողովում շարունակվում են Կառավարության ծրագրի քննարկումները: Բազմաթիվ քննադատական ելույթներ լսելուց հետո արտահերթ ելույթով հանդես եկավ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ նկատելով, թե իր ելույթը կվերնագրի այսպես՝ «Ջրամբարների, քաղաքացիների ու Էդման Մարուքյանի մասին»:

«Կառավարության ծրագրում գրված է՝ նախատեսում է կառուցել ջրամբարներ, բայց մեզ հարցնում են՝ ո՞ւր են ձեր թվերը, որտե՞ղ, ի՞նչ ժամկետներում ու քանի՞ ջրամբար եք կառուցելու: Այս հարցերի պատասխանները, այո, ծրագրում չկա, բայց այդ ջրամբարները կառուցնելու են», -հայտարարեց Արարատ Միրզոյանը:

Վերջինս նկատեց, թե խորհրդարանում ծավալվող, մասնավորաբար, Էդմոն Մարուքյանի հարցադրումներն իրեն հիշեցրին մեկ տարի առաջ ծավալվող քննարկումները. «Մենք հասկանում էինք, որ կա երկու ճանապարհ՝ կամ ապրելու ենք ֆեոդալական ճահճում, կամ հաղթահարելու ենք ու կանգնում զարգացման ճանապարհին: Բայց մեր գործընկերները մեզ հարցնում էին՝ ո՞րն է ձեր պլանը: Ասում էինք՝ մեր պլանն է՝ քաղաքացու հավատի արթնացումը, քաղաքացիների հավատի ու գիտակցության արթնացումը, քաղաքացու մասնակցությունը»:

Անդրադառնալով Կառավարության մարտահրավերներին, ասաց. «Ճիշտ է անում վարչապետը, երբ ասում է, որ զարգացման ճանապարհին մենք կարող ենք կանգնել և այս ծրագիրը կիրականանա միայն մեկ դեպքում, երբ կառավարությանը հաջողվի արթնացնել քաղաքացիների հավատը, գիտակցությունը, և մասնակցությունը: Այդ դեպքում կապահովվի քաղաքացիների հաղթանակը: Սա կառավարության միակ և լրջագույն մարտահրավերն է: Կհաջողվի կառավարությանը ապահովել սա՝ կհաջողվի ծրագիրը, կկառուցվեն այդ ջրամբարները, և թոշակները կբարձրանան: Չի հաջողվի, ուրեմն ծրագիրը չի իրականանա»,- ասաց Միրզոյանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ