Հայրենիքը սիրում են ոչ թե նրա համար որ այն մեծ է, այլ նրա համար, որ այն քոնն է:
Սենեկա Կրտսեր

Շատ հմուտ քաղաքական գործիչներ են տապալվել իրականության զգացումը կորցնելու պատճառով, այդ վտանգը կա նաև Հայաստանում. Արթուր Ղազինյան

am
sat-hmout-qaxaqakan-gorcicner-en-tapalvel-irakanoutyan-zgacoume-korcnelou-patjarov--ayd-vtange-ka-nae-hayastanoum-artour-xazinyan

Մեծ քաղաքականության մեջ քաղաքական գործիչների ամենամեծ և վտանգավոր խնդիրը, որին նրանք բախվում են, իրականության զգացումը կորցնելու վտանգն է, որի արդյունքում քաղաքական գործիչը սկսում է ցանկալին իրականի տեղ ընդունել, այսպես կոչված wishful thinking-ը։ Շատ հմուտ և փորձառու քաղաքական գործիչներ և ուժեր տապալվել և կործանվել են հենց այս հիվանդությամբ տառապելու արդյունքում։ Այս կարծիքն է հայտնում Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը՝ նշելով. «Պետք է խոստովանեմ, որ, գտնվելով իշխանության բարձունքում, շատ դժվար է մնալ իրականության մեջ և պինդ գետնին կպած, քանի որ շրջապատվում ես մարդկանցով, որոնք քեզ տալիս են բացառապես դրական և հաճելի տեղեկատվություն։

Պատմության մեջ օրինակները բազմաթիվ են, և հիմա, փաստացի, մենք դրա ականատեսն ենք Հայաստանում, որտեղ ակնհայտ ցանկալին ներկայացվում է որպես իրականություն։ Այս սինդրոմը առկա է ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին քաղաքականության մեջ, իսկ արտաքին վտանգները բազմաթիվ անգամ ավելի վտանգավոր են, քան ներքին քաղաքականության մեջ։

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի շուրջ, պետք է որ լրջագույն մտահոգության առիթ տա մեր իշխանություններին, սակայն նրանց համար ամեն ինչ փայլուն է և հրաշալի։ Անվերջ և անդադար խոսելով խնդիրներն ու վտանգները չեն վերանում, այլ ստանում են առավել սուր և վտանգավոր բնույթ։

Եկել է և, կարծում եմ, արդեն ավարտվում է սթափվելու և աշխատելու ժամանակը»։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ