Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Շատ ուրախ ու հպարտ եմ, որ տարիներ շարունակ ուրախացրել եմ մեր հայրենակիցներին. Հայկ Մարության

am
sat-ourax-ou-hpart-em--or-tariner-sarounak-ouraxacrel-em-mer-hayrenakicnerin-hayk-maroutyan

Ոչ մի խնդիր չկա, որ այսօր հեռուստատեսությամբ ցուցադրվում են իմ մասնակցությամբ գովազդները: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Գովազդները շատ վաղուց են նկարահանվել, մինչև իմ՝ քաղաքապետ դառնալը: Ես շատ ուրախ եմ ու հպարտ եմ, որ տարիներ շարունակ կարողացել եմ ուրախացնել մեր հայրենակիցներին՝ ամբողջ աշխարհի հայերին: Ես շատ ուրախ եմ, որ այսօր էլ դա ժպիտ է առաջացնում: Ես հպարտ եմ դրանով և միշտ կլինեմ, որ կարողացել եմ մի փոքր թեթևացնել մարդկանց առօրյա հոգսը ու ժպիտ պարգևել»,- նշեց Մարությանը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ