ՍԱՏՄ-ում սկսվել է «Մեկ պատուհան» համակարգի ներդրումը

am
satm-oum-sksvel-e-mek-patouhan-hamakargi-nerdroume

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը բոլոր գերատեսչություններից առաջինն է, որտեղ կներդրվի «Մեկ պատուհան» թվայնացված համակարգը. արդեն մեկնարկել է պիլոտային ծրագիրը: Ինչպես հայտնում են սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, տեսչական մարմինն առաջին շահառուն է, քանի որ արդեն ունի թվայնացման ուղղությամբ մի շարք ծրագրերի փորձ, նաև՝ ծավալուն ու բազմատեսակ փաստաթղթաշրջանառություն. սերտիֆիկացման հայտեր, ներմուծման և արտահանման փաստաթղթեր և այլն:

«Իու նեթվորքս» ընկերության վերլուծաբանների թիմը ՍԱՏՄ աշխատակիցներին է ներկայացրել «Մեկ պատուհան» համակարգը, որը տեսչական մարմնի վերահսկողության ոլորտի բեռների՝ բույսերի, կենդանիների, բուսական և կենդանական ծագման ապրանքների, սննդային ապրանքների, անասնաբուժական դեղամիջոցների, թունաքիմիկատների և պարարտանյութերի ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման հաշվառման էլեկտրոնային համակարգ է: Այն հնարավորություն կտա իրականացնել ՀՀ տարածք ներմուծվող, արտահանվող և երկրի տարածքով տարանցիկ փոխադրվող բեռների ամբողջական հաշվառում, թույլտվությունների տրամադրում և դրանց մասնակի վերահսկում, հաշվետվությունների ավտոմատացում, ինչպես նաև աշխատակիցներին կապահովի վերլուծություններ կատարելու գործիքներով: Ռիսկերի չափորոշիչների սահմանումը համակարգում հնարավորություն կտա ավտոմատացված եղանակով հեշտությամբ բացահայտել ռիսկային գործոնները:

«Մեկ պատուհան» թվայնացված համակարգի պիլոտային ծրագրի ներդրման աշխատանքերը կշարունակվեն, իսկ որոշ ժամանակ անց կհրապարակվեն նաև դրա չափելի արդյունքները:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ