Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

ՍԴ-ն հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի գործով որոշման եզրափակիչ մասը

am ru
sd-n-hraparakel-e-robert-qocaryani-gorcov-orosman-ezrapakic-mase

Սահմանադրական դատարանը  հրապարակեց «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի և 35-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» հարցի առնչությամբ կայացրած որոշումը: 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, որոշման մեջ, մասնավորապես նշված է.
«Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց 1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը սահմանադրականության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառույթներին անձեռնմխելիությունը՝ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով, ճանաչել Սահմանադրության համապատասխան հոդվածներին հակասող և անվավեր: 

2.ՀՀ քրեական օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը»: 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ