Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

ՍԴ-ն որևէ կոնկրետ քրեական գործով որոշում կայացնել չի կարող. Գոռ Աբրահամյան

am
sd-n-oree-konkret-qreakan-gorcov-orosoum-kayacnel-ci-karox-gor-abrahamyan

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն անդրադարձել է ՀՀ Սահմանադրական դատարանի ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով այսօր հրապարակված որոշման եզրափակիչ մասին:

«Կարդում եմ առանձին լրատվամիջոցների վերնագրերը, և այնպիսի տպավորություն է, որ ՀՀ Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործով խափանման միջոցի վերաբերյալ քրեադատավարական որոշում է կայացրել կամ դիրքորոշում հայտնել նրա իրավունքների պաշտպանության վերաբերյալ:

Եվ դա այն դեպքում, երբ ՍԴ-ն հրապարակել է միայն որոշման եզրափակիչ մասը, այսինքն՝ որոշումն ամբողջությամբ դեռևս չկա:

Սահմանադրական դատարանը որևէ կոնկրետ քրեական գործով որոշում կայացնել չի կարող: Այն իրավասու է որոշում կայացնելու միայն կիրառվող իրավական ակտի կամ դրա դրույթների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ:

Իսկ կայացված որոշման հնարավոր հետևանքների մասին հնարավոր կլինի խոսել միայն այդ որոշմանն ամբողջությամբ ծանոթանալու հիման վրա: Ժամանակից առաջ ընկնել չի կարելի»,-  ասված է Աբրահամյանի հայտարարության մեջ:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ