Բանաստեղծը ծառի է նման, արմատները հողի մեջ են, իսկ ճյուղերը ձգվում են դեպի արևը և լույսը
Համո Սահյան

«ՍԴ-ն շտապել է եւ անելիք չուներ», «Գործը ենթակա էր կարճման». Հրապարակվել են Թոխյանի եւ Դիլանյանի հատուկ կարծիքները

am
sd-n-stapel-e-eu-aneliq-couner--gorce-entaka-er-karjman-hraparakvel-en-toxyani-eu-dilanyani-hatouk-karciqnere

Սահմանադրական դատարանի կայքում հրապարակվել են ՍԴ դատավոր Արման Դիլանյանի եւ ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի հատուկ կարծիքները` Ռոբերտ Քոչարյանի փաստաբանի դիմումի վերաբերյալ: Հիշեցնենք, որ 

Դիլանյանը մասնավորապես գրել է, որ «… Քոչարյանի դիմումի վերաբերյալ գործը ենթակա էր կարճման»:

Թոխյանն էլ եզրահանգել էր, «այս գործով Սահմանադրական դատարանն անելիք չուներ: …Համոզված եմ, որ սույն գործով Բարձր դատարանը կգար այլ եզրահանգման, եթե չցուցաբերեր որոշակի շտապողականություն` այս բարդ եւ մեծ հանրային հնչեղություն ունեցող խնդրի վերաբերյալ»:

 

Ի դեպ, ուշագրավ է, որ ի տարբերություն Հրայր Թովմասյանի գլխավորությամբ ՍԴ անդամների օրեր առաջ կայացրած որոշման տեքստի, հատուկ կարծիքների տեքստը ՍԴ կայքից արտատպել չի լինում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ