Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Տարածքների հանձնումն Արցախի և Հայաստանի անվտանգության ոչնչացումն է. Մասիս Մայիլյան

am en ru
sdaca-territoriy-razrusenie-bezopasnosti-arcaxa-i-armenii--masis-mailan

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հարցազրույց է տվել REGNUM լրատվական գործակալությանը, որտեղ անդրադարձել է ԼՂ կարգավորման խնդրին:

Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.

-Պարոն նախարար, Հայաստանում իշխանափոխությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև ակտիվացել են ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ խորհրդակցությունները: Ինչպե՞ս կբացատրել այդ ակտիվությունը:

-Նոր կառավարության իշխանության գալով՝ հանդիպումների և խորհրդակցությունների դինամիկայի պահպանումը որոշակի նշանակություն ուներ ինչպես հայկական կողմի, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար, այդ թվում համաձայնեցված միջնորդության ձևաչափի պահպանման տեսանկյունից: Երևանի և Բաքվի միջև հանդիպումների որոշակի ակտիվացումը պայմանավորված է կողմերի ցանկությամբ` ծանոթանալու համար ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ միմյանց մոտեցումներին:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հանդիպումներն անցկացվեցին արտգործնախարարների մակարդակով: Բարձր մակարդակի հաղորդիպումներ են տեղի ունեցել առանց միջնորդների մասնակցության տարբեր միջազգային ֆորումների ընացքում և կրել են ոչ ֆորմալ բնույթ: Ինչպես հայտնի է, նախատեսվում է անցկացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի առաջին հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ:

Կարծում եմ, որ արհեստականորեն ինտենսիվ խորհրդակցությունները արդյունավետ լինել չեն կարող: Ակնհայտ է, որ կողմերը դա հասկանում են: Օրինակ, փետրվարին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները մասնակցեցին Մյունխենյան անվտանգության համաժողովին, սակայն չէին պլանավորել հանդիպել այս համաժողովի ընթացքում:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ նախագծերի ճնշող մեծամասնությունն առաջարկում է Լեռնային Ղարաբաղի տարածքի նվազեցում: Ինչպե՞ս եք վերաբերվում այս գաղափարներին:

Քանի որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տարածքային հակամարտություն չէ, ուստի, տարածքային զիջումների հիման վրա խնդրի լուծման հնարավոր ուղիները անհեղանկարային են և չեն արտացոլում հակամարտության էությունը:

Տարածքների հանձնումը ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգի ոչնչացման անմիջական ճանապարհն է, որը կվտանգի իր պատմական հայրենիքում բնիկ ժողովրդի գոյությունը: Այսինքն, մեզ համար այս հարցն ունի գոյաբանական իմաստ: Ադրբեջանի ղեկավարության հայտարարություններից հասկանում ենք, որ պաշտոնական Բաքվի ռազմավարական նպատակն է գրավել ոչ միայն Արցախը, այլև Հայաստանի Սյունիքի մարզը և նույնիսկ Հայաստանի մայրաքաղաք Երևանը: Մենք պետք է լուրջ վերաբերվենք Ադրբեջանի նախագահի և Ադրբեջանի Զինված ուժերի գերագույն հրամանատարի հայտարարություններին և չպետք է նպաստենք նրա ռազմավարական նպատակին: Ընդհակառակը, պետք է շարունակել անհրաժեշտ ռազմական և քաղաքական-դիվանագիտական ​​միջոցների կիրառումը հարևան երկրի ղեկավարության ագրեսիվ և զավթողական մտադրությունները կանխելու համար:

Հիշեցնեմ, որ Արցախի Հանրապետության ղեկավարությունը բազմիցս հայտարարել է անցյալի վերադարձի անհնարինությունն ու անթույլատրելիությունը ինչպես կարգավիճակի, այնպես էլ տարածքների հարցում:

Առավել մանրամասն՝ այստեղ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ