Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Սև ծովի վրացական ափին տեղումները դադարել են և այժմ արևոտ եղանակ է. դեսպանություն

am
se-covi-vracakan-apin-texoumnere-dadarel-en-e-ayjm-areot-exanak-e-despanoutyoun

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Սև ծովի վրացական ափին տեղումները դադարել են և այժմ արևոտ եղանակ է։

Աջարիայի (Բաթումի, Քոբուլեթի, Չաքվի, Գոնիո, Կվարիաթի, Սարփի) հատվածում փոթորկի վտանգ այլևս չկա և ծովում լողալու արգելքը հանվել է։

Գուրիայի (Ուռեկի, Շեքվեթիլի) և Սամեգրելո-Վերին Սվանեթի (Անակլիա) տարածաշրջանների առափնյա հատվածներում դեռևս պահպանվում է փոթորկի վտանգը։

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ