Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Փաշինյանը սելֆիներ է հրապարակել Մակրոնի, Թրյուդոյի եւ այլ հյուրերի հետ

am en es ru
selfie-con-el-presidente-de-francia--emmanuel-macron

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում սելֆիներ է հրապարակել Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի մասնակից բարձրաստիճան հյուրերի հետ։

Վարչապետը լուսանկարվել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Մոնակոյի արքայազն Ալբերտի, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի, նրա ամուսնու՝ Ժան Դանիելի , Չադի նախագահ Իդրիս Դիբիի եւ նրա կնոջ հետ։

Մակրոնի եւ նրա կնոջ Բրիջիթ Մակրոնի հետ արված սելֆին վարչապետը մեկնաբանել է «Մեր լավ ընկերների հետ»։

Նշենք, որ երեկ երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից՝ ի պատիվ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի մասնակիցների, տրվել է պետական ընթրիք:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ