Սեպտեմբերի 21-23-ին Երևանում կհրավիրվի ՌԱԿ Հանրապետական Ընդհանուր Պատգամավորական հերթական ժողովը

am es
septemberi-21-23-in-ereanoum-khravirvi-rak-hanrapetakan-endhanour-patgamavorakan-hertakan-joxove

Ելնելով 2016 թ. ՌԱԿ Ընդհանուր Պատգամավորական Ժողովի՝ համագումարի կողմից վավերացված և ՀՀ Արդարադատության կողմից օրենսդրորեն գրանցված ՌԱԿ կանոնադրության թիվ 60 հոդվածի դրույթից, ՌԱԿ Կենտրոնական վարչության և Սփյուռքում գործող Գերագույն խորհրդի համատեղ նիստում, որը կայացավ Երևանի կենտրոնական գրասենյակում¸ որոշվեց սույն թվականի սեպտեմբերի 21-23-ին Երևանում հրավիրել ՌԱԿ հայաստանակենտրոն կուսակցության Հանրապետական Ընդհանուր Պատգամավորական հերթական ժողովը:

Ժողովի օրակարգը, քննարկվելիք հարցերն ու կարևոր հիմնադրույթները կներկայացվեն ամենամոտ ապագայում:

 

 

ՌԱԿ կենտրոնական վարչության ատենադպիր` Սուրեն Սարգսյան

ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետ` Հակոբ Ավետիքյան

 

22.05.2019թ Երևան

Լրահոս

Նմանատիպ նորություններ