Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում կկայանա ՀԱՊԿ-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը

am en ru
septemberi-27-in-nyou-yorqoum-kkayana-hapk-i-erkrneri-ag-naxararneri-handipoume

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների աշխատանքային հանդիպումը պլանավորված է սեպտեմբերի 27-ին և կանցկացվի Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում: Այդ մասին հայտնում է ՀԱՊԿ-ի կայքը:

«Օգոստոսի 28-ին Ղրղզստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ Աման Մամբետսեիտովի նախագահությամբ կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Մշտական խորհրդի նիստը: Քննարկվել է ՀԱՊԿ-ի անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների աշխատանքային հանդիպման նախապատրաստման ընթացքը, որը պլանավորված է սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասբամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ