Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Սեպտեմբերի կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ամսի 2-ից

am
septemberi-kensatosakneri-vjarman-gorcentace-ksksvi-amsi-2-ic

2019թ. սեպտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ամսվա երկրորդ աշխատանքային օրվանից: Այս մասին տեղեկանում ենք Սոցիալական ապահովության ծառայությունից:

 

Միաժամանակ հիշեցվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019թ. հուլիսի 4-ի N 824-Ն որոշմամբ Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի գումարը սահմանվեց հարյուր հազար դրամ՝ նախկին հիսուն հազար դրամի փոխարեն:

 

Տեղեկացվում է, որ սեպտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարումների հետ վճարվելու է նաև Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի վերահաշվարկված չափով գումարը, այդ թվում՝ օգոստոս ամսվա գումարի տարբերությունը՝ հիսուն հազար դրամի չափով:

Լրահոս

Նմանատիպ նորություններ