Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Սերենա Ուիլյամսը 100-րդ հաղթանակն է տոնել US Open-ում

am
serena-ouilyamse-100-rd-haxtanakn-e-tonel-us-open-oum

Grand Slam մրցաշարերի 23-ակի չեմպիոն, ամերիկուհի Սերենա Ուիլյամսն իր 100-րդ հաղթանակը տարավ ԱՄՆ-ի Բաց առաջնությունում: Քառորդ եզրափակչում նա 44 րոպեում 6:1, 6:0 հաշվով հաղթեց Չինաստանի ներկայացուցիչ Վան Ցյանին:

«Ես երբեք չեմ մտածել, որ կկարողանամ հասնել 100 հաղթանակի: Սա յուրահատուկ բան է», - Ուիլյամսի խոսքերն է մեջբերել Reuters-ը:

Կիսաեզրափակչում Սերենան կխաղա ուկրաինացի Էլինա Սվիտոլինայի հետ, որը 6:4, 6:4 հաշվով հաղթել է անգլուհի Յոհաննա Կոնտային:

Անձնական հանդիպումների ցուցանիշներով Սերենան առջևում է 4:1 հաշվով: Ուիլյամսի նկատմամբ միակ հաղթանակը Սվիտոլինան տարել է 2016-ի Օլիմպիական խաղերում: 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ