Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Սերգեյ Բագրատյանն առաջարկում է Գյումրիում ԱԺ արտագնա նիստ անել

am
sergey-bagratyann-arajarkoum-e-gyoumrioum-aj-artagna-nist-anel

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը խորհրդարանում հայտարարությունների ժամին խոսեց ԱԺ աշխատանքի վերաբերյալ: Պատգամավորը նշեց, որ այս քառօրյան էլ վաղը կսպառվի: Ըստ պատգամավորի՝ԱԺ-ն թերբեռնված ռեժիմով է աշխատում:

«Առաջարկում եմ՝ դիմենք ԱԺ նախագահին և խորհրդին՝ հաջորդ երկու օրերը կազմակերպել արտագնա նիստ Գյումրի քաղաքում, որտեղ ավագանու հետ կարող ենք քննարկել նիստը, տեղում կազմակերպել քաղաքացիների ընդունելություն»,- ասաց նա:

Բագրատյանը հիշեցրեց հայտնի խոսքը. «Երբ Մուհամմեդը չի գնում սարի մոտ, սարը պետք է գնա Մուհամմեդի մոտ»՝ կոչ անելով անջրպետը հաղթահարել, լսել քաղաքացիներից այն խնդիրները, որոնք օրենսդրական նախաձեռնություն ձեռնարկելու հնարավորություն կարող են դառնալ, հետագայում էլ ներդնել այս մշակույթը:

«10 մարզ ունենք, 10 արտագնա նիստ կարող ենք անել: Հաճախ ասում են՝ մենակ ընտրությունների ժամանակ եք հիշում մեզ, գոնե կասենք՝ առնվազն 10 անգամ հիշել ենք»,- ասաց Բագրատյանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ