Հովհաննես Թումանյան - Նրան

Ես ուզում եմ, որ ինձ նման
Էլ չըսիրեր մեկը քեզ,
Բայց ասեին միաբերան,
Թե դու, իրավ, հրեշտակ ես։

Կարդալ Ամբողջը

Սերգեյ Բագրատյանն ընտրվեց ԱԺ տարածքային կառավարման հանձնաժողովի նախագահի տեղակալ

sergey-bagratyann-entrvec-aj-taracqayin-karavarman-hancnajoxovi-naxagahi-texakal

Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Հանձնաժողովի բոլոր 12 անդամները միաձայն կողմ քվեարկեցին նրա թեկնածությանը:

«Շնորհակալություն եմ հայտնում վստահության համար: Մենք մեծ աշխատանքներ ունենք անելու: Հասարակության մեջ դժգոհություն կա համայնքների խոշորացման գործընթացի առնչությամբ, և մենք պետք է քննարկումներ ունենանք: Պետք է քննարկենք նաև մարզպետարանների աշխատանքի հետ կապված հարցեր, գյուղատնտեսական և հանքարդյունաբերական մի շարք խնդիրներ»,- ասաց Բագրատյանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ