Սերգեյ Մովսեսյանը Չեխիայի մրցաշարի առաջատարն է

am en ru
sergey-movsesyane-cexiayi-mrcasari-arajatarn-e

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին անդամ Սերգեյ Մովսեսյանը չեխական մրցաշարի առաջատարն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Չեխիայի հանրահայտ Պարդուբիցե Օփեն միջազգային մրցաշարի 6-րդ տուրում Սերգեյ Մովսեսյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան մրցակցի հետ: Այս տուրից հետո էլ հայ գրոսմայստերը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը և ունի 5,5 միավոր:

Պարդուբիցե Օփեն միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում են 37 երկների 323 շախմատիստ: Մասնակիցների թվում են 29 գրոսմայստեր, իսկ ընդհանուր առմամբ 323 մասնակիցներից 207 կրում են միջազգային կոչումներ:

Լրահոս

Նմանատիպ նորություններ