Պիկասսոն վախենում էր ժամանակից, իսկ իմ հույսը ժամանակի վրա է:
Երվանդ Քոչար

Սերժ Սարգսյանը ՀՀԿ ԳՄ նիստ է անցկացրել

am
serj-sargsyane-hhk-gm-nist-e-anckacrel

Այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարում էր ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այս մասին հայտնում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն  Աշոտյանը:

Հանգամանալից անդրադարձ է կատարվել Արցախի հիմնախնդրին վերաբերող վերջին զարգացումներին։ Այս կապակցությամբ կարեւորվել է կուսակցության՝ Հայաստանի եւ Արցախի շահերի պաշտպանությանը միտված ակտիվ գործունեությունը ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում։

Նիստի ընթացքում վերլուծվել են վերջին ՏԻՄ ընտրությունների արդյունքները, քննարկվել է կուսակցության կառուցվածքային բարեփոխումների գործընթացը։

ՀՀԿ կանանց կազմակերպությունը կմասնակցի Էստոնիայում կազմակերպվելիք ԵԺԿ կանանց Ամառային ակադեմիային։

ՀՀԿ Գործադիր մարմին

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ