Սերժ Սարգսյանի եղբոր նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը

am ru
serj-sargsyani-exbor-nkatmamb-datarane-orpes-xapanman-mijoc-e-entrel-kalanavoroume

«Հյուսիս-Հարավ»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Լյովա Սարգսյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից պետ Նաիրա Հարությունյանը: 

«ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը»,- նշել է նա: 

Հիշեցնենք, որ նախկին նախագահի եղբայրը նախորդ տարվանից արդեն իսկ հետախուզվում էր ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու փաստերով հարուցված քրեական գործով, և դատարանն արդեն նրան կալանավորելու որոշում է կայացրել:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ