Սևանից 45 միլիոն խորանարդ մետրով ավելի քիչ ջուր է բաց թողնվել. վարչապետ

am
sevanic-45-milion-xoranard-metrov-aveli-qic-jour-e-bac-toxnvel-varcapet

Այս տարվա օգոստոսի 2-ի դրությամբ Սեւանից բաց է թողնվել 82 միլիոն 640 հազար խորանարդ մետր ջուր, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 45 միլիոն խորանարդ մետրով: Այսինքն՝ այսքան ջրաքանակ խնայվել է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Օրենքով սահմանված չափաքանակը 170 միլիոն խորանարդ մետր է: Հույս ունեմ՝ այս տարի ստիպված չենք լինի հավալյալ ջրառ իրականացնել Սեւանից:

Եղանակը եւ ջրի կառավարման համակարգում իրականացվող արդյունքները նման հույսեր ներշնչում են: Չնայած՝ շատ ավելի լավ կլինի, եթե կարողանանք օրենքով նախատեսված չափաքանակից պակաս վերցնել:

Ի դեպ, Սեւանի մակարդակը նախորդ տարվա այս օրվա համեմատությամբ բարձր է 4 սմ-ով»,- գրել է նա։ 

Լրահոս

Նմանատիպ նորություններ