Սիբիրում ավելի քան 1.5 մլն հեկտար անտառ է այրվում

am
sibiroum-aveli-qan-15-mln-hektar-antar-e-ayrvoum

Սիբիրում բռնկված անտառային հրդեհների տարածքը գերազանցում է 1.5 միլիոն հեկտարը: Այս մասին տեղեկանում ենք RT.ru-ից:

«Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ օգոստոսի 8-ին Սիբիրում անտառային հրդեհների 275 օջախ կա, որոնք գտնվում են ավելի քան 1,5 միլիոն հեկտար տարածքում: Դրանցից 103-ը գտնվում է սպասարկվող տարածքում, իսկ 172-ը` սպասարկման տարածքից դուրս: Անտառային հրդեհների առավել դժվար իրավիճակ է նկատվում Կրասնոյարսկի երկրամասում և Իրկուտսկի շրջանում»,-ասված է ՀՌ ԱԻՆ հաղորդագրության մեջ:

Կրասնոյարսկի երկրամասում կա 136 հրդեհ, որից 44-ը սպասարկման տարածքում է, 96-ը ՝ ավիացիոն և վերահսկիչ գոտիներում:

Իրկուտսկի շրջանում ևս 136 հրդեհ կա, որից 60-ը սպասարկման տարածքում, 76-ը ՝ ավիացիոն և վերահսկիչ գոտիներում:

Լրահոս

Նմանատիպ նորություններ