Հայ երաժշտությունն իր մեջ կսնուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին։
Կոմիտաս

Siemens-ի փոխնախագահը կժամանի Երևան՝ մասնակցելու WCIT 2019-ին

am en ru
siemens-i-poxnaxagahe-kjamani-erean-masnakcelou-wcit-2019-in

Երեւանում աշնանը կայանալիք տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT 2019) կազմակերպիչները շարունակում են նշել համաժողովի մասնակիցների անունները։

WCIT 2019-ի ընթացքում ելույթ ունեցողներից մեկն է լինելու Siemens ընկերության կայուն զարգացման եւ քաղաքների գծով ավագ փոխնախագահ Ջենի Բոֆինգեր-Շուսթերը։

Siemens-ում եւ ընկերությունից դուրս  կառավարման հարցերի խորհրդատվության ավելի քան 12-ամյա փորձ ունենալով՝ Ջենի Բոֆինգեր-Շուսթերը մշակել է ռազմավարություններ, որոնք խթան են հանդիսացել տարբեր ոլորտներում՝ սկսած մոբիլությունից մինչեւ առողջապահությունն ամբողջ աշխարհում։

Ջենիի պրոֆեսիոնալ ուղղվածությունն ընդգրկում է ռեսուրսների եւ էներգիայի օգտագործման արդյունավետությունը, ինչպես նաեւ կայուն զարգացման կառավարումը։

Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերին Հայաստանում տեղի կունենա Տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT 2019 համաշխարհային համաժողովը։ Համաշխարհային մասշտաբի միջոցառմանը, որը կազմակերպում է Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ սպասարկումների համաշխարհային դաշինքը (WITSA)՝ Հայաստանի կառավարության աջակցությամբ, կմասնակցեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի փորձագետներ, պաշտոնական անձինք եւ ՏՏ առաջատար ընկերությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ