Սիլվա Կապուտիկյանն իր ողջ կյանքում ապրեց իր ժողովրդի ցավերով ու մտահոգություններով. Փաշինյանի ուղերձը բանաստեղծուհու 100-ամյակի առթիվ

am
silva-kapoutikyann-ir-oxj-kyanqoum-aprec-ir-joxovrdi-caverov-ou-mtahogoutyounnerov-pasinyani-ouxerce-banastexcouhou-100-amyaki-artiv

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել հայ ականավոր բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի 100-ամյակի առթիվ:



Վարչապետի ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հայ ականավոր բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-րդ տարեդարձը հրաշալի առիթ է հիշելու, գնահատելու հայ մեծ մտավորականին, ինչպես նաև երախտագիտության ու մեծարանքի խոսքեր հնչեցնելու նրա հասցեին։

Դեռևս քսան տարեկանում գրական շռնդալից մուտքով նա դարձավ շատ գրասերների ուշադրության և հիացմունքի առարկան, իսկ 24 տարեկանում գրած «Խոսք իմ որդուն» ստեղծագործությամբ արդեն ձեռք բերեց համազգային ճանաչում և ընդունելություն։ Այս պատգամ բանաստեղծությունն ինչ-որ տեղ դարձավ հայրենասիրության և հայապահպանության դրոշ ու կարգախոս թե' մայր հայրենիքում, թե' սփյուռքում։

Դեռևս հեռավոր 1959 թվականից նա լծվեց Արցախի իրավունքների պաշտպանության դժվարին գործին՝ հստակ գիտակցելով, որ փշոտ է լինելու ազատության ճանապարհը։

Սիլվա Կապուտիկյանն իր ողջ կյանքում ապրեց իր ժողովրդի, նրա բոլոր հատվածների և խավերի ցավերով ու մտահոգություններով։ Նրա արձակը, հրապարակախոսությունը, նրա հասարակական ու քաղաքական գործունեությունը արժանի են ոչ միայն համընդհանուր գնահատանքի, այլև մանրամասն ուսումնասիրության։ Համոզված եմ, որ նոր սերունդը ուսանելի շատ բան կգտնի դրանցում։

Շնորհավորում եմ մեծանուն բանաստեղծուհու պոեզիայի երկրպագուներին և ընդհանրապես մեր ընթերցասեր հասարակայնությանը այս գեղեցիկ հոբելյանի կապակցությամբ»։

Լրահոս

Նմանատիպ նորություններ