Սինգապուրից՝ Շուշի. «Ավրորա» ֆորումի մեկնարկը

am en es ru
singapouric-sousi-avrora-foroumi-meknarke

«Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ» (Revival of Oriental Historical Heritage Foundation)
հիմնադրամը իրականացնում է առաջին միջոցառումներից մեկը «Ավրորա» ֆորումի շրջանակում, որը կանցկացվի
Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 14-21-ը՝ միավորելով աշխարհի առաջատար մասնագետներին
սոցիալական, կրթական, մարդասիրական և գիտատեխնիկական նորարարության ոլորտներից:
Մասնավորապես՝ հոկտեմբերի 14-ին, Շուշիում հիմնադրամի նվիրատուները և ընկերները կմասնակցեն պատմական
հուշակոթողի՝ Գոհար տիկնոջ Վերին մզկիթի վերականգման աշխատանքների ավարտին նվիրված հանդիսավոր
միջոցառմանը:
Սատարելով Արցախի կառավարության նախաձեռնությանը՝ «Արևելյան պատմական ժառանգության վերածնունդ»
(Revival of Oriental Historical Heritage Foundation) հիմնադրամը 2014 թ.-ին ձեռնարկել է Վերին մզկիթի
վերականգնման ծրագիրը, որն իրականացվում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA)
հիմնադրամի՝ Արցախի զարգացման ծրագրի շրջանակում:
Ծրագրի արդյունքում ամբողջությամբ վերականգնվել է Գոհար տիկնոջ Վերին մզկիթը՝ պահպանելով նրա
առաջնային տեսքը: Հիմնովին վերականգնվել է նաև մզկիթի հարևանությամբ գտնվող մեդրեսեի շենքը (հոգևոր
վարժարան), ընդլայնվել և բարեկարգվել է մզկիթի հարակից տարածքը, կառուցվել է պուրակ:
Հատկանշական է, որ հիմնադրամի ջանքերով վերջերս ավարտվել են նաև Սուրբ Թադևոսի վանքի տանիքի
վերակառուցման աշխատանքները: Սբ. Թադևոսի վանական համալիրը, որը գտնվում է հյուսիս-արևմտյան Իրանում,
բացառիկ հոգևոր նշանակությունը ունի Հայ առաքելական եկեղեցու համար և համաքրիստոնեական եզակի
ուխտատեղի է: 2008 թ.-ին վանքը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների
ցանկում։
Շուշիի միջոցառման մասնակիցները կծանոթանան նաև հիմնադրամի մյուս ծրագրերին, որոնք ուղղված են հոգևոր և
պատմամշակութային ժառանգության պահպանությանը: Նրանց թվում են Հայաստանի Տաթևի վանական համալիրը,
Վրաստանի Սուրբ Գևորգ եկեղեցական համալիրը, Արցախի Սուրբ Աստվածածին եկեղեցին և Սինգապուրում Սուրբ
Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:

Լրահոս

Նմանատիպ նորություններ