Կարևոր է, որ դու պատրաստ լինես մեռնել հանուն քո հայրենիքի, բայց ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես ապրել հանուն նրա:
Թեոդոր Ռուզվելտ

Շիրակը Գյումրիում հաղթեց գործող չեմպիոններին

sirake-gyoumrioum-haxtec-gorcox-cempionnerin

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 8-րդ տուրում Գյումրիի «Շիրակը» սեփական հարկի տակ դունել էր «Արարատ-Արմենիային»։ Խաղն անցավ բավականին լարված ու անզիջում պայքարում։ Գյումրեցիները կարողացան հաղթանակ տոնել նվազագույն՝ 1-0 հաշվով։

Թիմերը խաղադաշտ էին դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմով ՝

 

«Շիրակ»- Երմակով, 6 Պրլյևիչ, 4 Միքայելյան, 25. Դավոյան, 23. Միլիչիչ, 19 Կ Մուրադյան, 20. Մկրտչյան, 10. Մալաքյան, 11 Սոլոմոն, 88 Բակայոկո, 98 Կոնե

«Արարատ-Արմենիա»- 33 Ավակումով, 20. Աշենտե, 15 Գուզ, 3 Մենեսես, 6 Պաշով, 8 Մալաքյան, 63 Կոջո, 93 Ալեքս, 94 Լիմա, 27 Նարսինգ, 99 Օգանա։

 

Հանդիպման 29-րդ րոպեին տանտերերի կազմում խաղի հաշիվը բացեց Կոնեն, ինչը դարձավ  խաղի միակ և հաղթական գնդակը։ Չնայած Վարդան Մինասյանի սաների բազմաթիվ փորձերին, «Շիրակի» դարպասը այդպես էլ գրավել չհաջողվեց։

 

Այսպիսով, 8-րդ տուրից հետո գյումրեցիները 17 միավորով բարձրացան առաջին հորիզոնական։ Երևանի «Արարատը», որը մինչ այս 16 միավորով գլխավորում էր աղյուսակը, 8-րդ տուրում վաղը կմրցի «Լոռիի» հետ։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ