Այնպես ապրիր՝ ասես վաղը մեռնելու ես: Այնպես սովորիր՝ ասես ապրելու ես հավիտյան:

Մահաթմա Գանդի

Շիրակի մարզում մարդկանց մոտ հույս է արթնացել. Կարեն Սարուխանյան (տեսանյութ)

siraki-marzoum-mardkanc-mot-houys-e-artnacel-karen-sarouxanyan-tesanyout

Որպես Շիրակի մարզպետ արդեն հասցրել եմ ծանոթանալ մարզային խնդիրներին և Ազգային ժողովում էլ հիմանկանում բարձրաձայնելու եմ մեր մարզի խնդիրները: Այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում ասաց Շիրակի նախկին մարզպետ, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Կարեն Սարուխանյանը:

«Մեր մարզում, հատկապես՝ հյուսիսային հատվածում, լուրջ խնդիր ունենք. օր օրի պակասում է բնակչության թիվը: Դա կանխելու համար պետք է ծրագրեր իրականացնել: Հարկային ինչ-որ արտոնություններ, սոցիալական վիճակի բարելավման համար կոմունալ վճարումների մատչելիություն և այլ ծրագրեր, որ պետք է խմբակցության հետ քննարկենք ու բարձրաձայնենք: Կարծում եմ՝ արդյունքը լավ է լինելու»,- ասաց նա:

Ըստ Կարեն Սարուխանյանի՝ն հեղափոխությունից հետո մարդկանց մոտ հույս է արթնացել. «Ես նկատել եմ քաղաքացիների մոտ լավատեսություն, որ ինչ-որ բան փոխվել է, այնպես որ ժամանակի ընթացքում ամեն ինչ կկարգավորվի: Մեր թիմային աշխատանքը տեսնելով մարդիկ կհամոզվեն, որ եկել ենք գործ անելու»:

Շարունակությունը՝ ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի տեսանյութում

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ