Կա մի ուրիշ մարմին, որ ավելի ու ավելի պաշտելի է քան մեր սեփականը: Այդ մարմինը ՀԱՅՐԵՆԻՔՆ Է:
Մուրացան

Սիրել՝ չի նշանակում նայել միմյանց, սիրել ՝ նշանակում է նայել նույն ուղղությամբ. Այսօր Անտուան դը Սենտ Էքզյուպերի ծննդյան օրն է

am
sirel-ci-nsanakoum-nayel-mimyanc--sirel-nsanakoum-e-nayel-nouyn-ouxxoutyamb-aysor-antouan-de-sent-eqzyouperi-cnndyan-orn-e

Ֆրանսիացի գրող և օդաչու Անտուան դը Սենտ Էքզյուպերիի 
ստեղծագործություններն առանձնանում են մարդասիրական 
գաղափարներով, խոհականությամբ և ռոմանտիկայով:


Կեսնագրություն

Անտուան (իսկական անունը՝ Անտուան դը Մարի Ժան-Բատիստ Ռոժե) դը Սենտ Էքզյուպերին ծնվել է 1900թ-ի հունիսի 29-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում: 1909–14 թթ-ին սովորել է Լեման քաղաքի ճիզվիտական քոլեջում,1919–21 թթ-ին՝ Փարիզի գեղեցիկ արվեստների դպրոցի ճարտարապետության բաժնում: 1921–23 թթ-ին ծառայել է ավիացիայի զորքերում: 1923 թ-ին աշխատել է կղմինդրի գործարանում, եղել ավտոմեքենաների վաճառքի գործակալ, 1926–31 թթ-ին՝ փոստային օդագնացության օդաչու, 1926–29 թթ-ին՝ Վիլյա Բենսի (Մարոկկոյի հարավ-արևմուտքում), Դաքարի (Սենեգալ) և Ջուբի (Սահարայում) օդանավակայանների պետ,1929–31 թթ-ին՝ օդաչու Հարավային Ամերիկայում, 1933–34 թթ-ին՝ փորձարկող օդաչու: 1935 թ-ին փորձել է ռեկորդ սահմանել՝ Փարիզ–Սայգոն չվերթով, բայց ինքնաթիռը վթարի է ենթարկվել Լիբիական անապատում, և Էքզյուպերին հազիվ է փրկվել մահից: 
1929 թ-ին հրատարակել է «Հարավային փոստատարը» վիպակը, որտեղ անդրադարձել է օդաչուների դժվար, սխրանքներով ու փորձություններով լի աշխատանքին, օդային նոր ուղիների յուրացմանը, 1931 թ-ին՝ «Գիշերային թռիչք» վեպը (արժանացել է ֆրանսիական «Ֆեմինա» գրական մրցանակին): 

1935 թ-ին այցելել է Խորհրդային Միություն. տպավորությունները նկարագրել է ակնարկներում: «Ոճիրն ու պատիժը խորհրդային արդարադատությամբ» ակնարկում փորձել է բացահայտել ստալինիզմի էությունը: 1936թ-ին, որպես թղթակից, մասնակցել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմին. ռազմաճակատից ուղարկած թղթակցություններում դատապարտել է ֆաշիզմը, ազգային խտրականությունը, զավթողական պատերազմը: 1938 թ-ին Նյու Յորք–Հրո Երկիր չվերթով կատարած թռիչքը, որ կարող էր ավարտվել աղետով, պատկերել է«Մարդկանց երկիրը» (1939 թ., արժանացել է Ֆրանսիայի ակադեմիայի Մեծ մրցանակին) վիպակում, որտեղ գրողը կարևորել է մարդկային վեհ արժեքները, բարոյականությունն ու ազնվությունը բարձր է դասել քաղաքական ու գաղափարական զանազան ծրագրերից:

1940 թ-ին ֆաշիստական զորքերի՝ Ֆրանսիա ներխուժելուց հետո տարագրվել է ԱՄՆ: Այդ տարիներին գրել է«Ռազմական օդաչու» (1942 թ.), «Նամակ պատանդին» (1943 թ.) վիպակները, որտեղ պատկերել է իրենց ունեցվածքը փրկելու նպատակով Ֆրանսիայից հեռացած վտարանդիների երգիծական կերպարներ: 

Դժվարությամբ թույլտվություն է ստացել մասնակցելու ռազմական թռիչքներին: 1944 թ-ի հուլիսի 31-իառավոտյան Կորսիկայի օդանավակայանից օդ է բարձրացել և չի վերադարձել: Սենտ Էքզյուպերին զոհվել է Ֆրանսիայի ազատագրումից 3 շաբաթ առաջ:
Գրողը հռչակվել է «Փոքրիկ իշխանը» (1944 թ.) հեքիաթ-վիպակով, որն առանձնանում է համամարդկային գաղափարների ընդգրկունությամբ ու խորությամբ: Վիպակի գեղարվեստական արժանիքներից են կերպարների բարդ այլաբանությունը, նուրբ հումորը, թախծոտ քնարականությունը: Վիպակում շեշտված է մարդու հավատը բարու հաղթանակի նկատմամբ, մարդկային ջերմ հարաբերությունների գեղեցկությունը: Սենտ Էքզյուպերին նաև պատկերազարդել է վիպակը. նրա պատկերազարդումներն այդ իմաստուն հեքիաթի գեղարվեստական հյուսվածքի անքակտելի մասն են:

Կյանքի վերջին տարիների հրապարակախոսական գործերում և «Միջնաբերդ» (հրատարակվել է 1948 թ-ին) անավարտ գրքում անդրադարձել է Ֆրանսիայի և ողջ աշխարհի հետպատերազմական կյանքին ու ժամանակակից քաղաքակրթության անկման հեռանկարին:

Սենտ Էքզյուպերին պարգևատրվել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի ասպետի շքանշանով (1930 թ.), Ֆրանսիայի Հանրապետության Զինվորական խաչով (1939 թ.): 

Սենտ Էքզյուպերիի անունով են կոչվել Լիոնի օդանավակայանը, Պատագոնիայի (Արգենտինա) լեռնագագաթներից մեկը, 2578-րդ աստղակերպը:

Էսքզյուպերիի հայտնի մտքերից 

Թեթևն ու հեշտ հասանելին անպտուղ են, որովհետև թեթև են և հեշտ հասանելի:

Կյանքը չփոձարկված արահետ է, որով մարդն անցնում է մենակ:

Գուցե ավելի լավ է ոչ թե չարը ոչնչացնել,  այլ աճեցնել բարին:

Կյանքում  այնքան քիչ են իսկական ընկերությունը, կապվածությունները, սերը, որոնց կորուստը չհարթվող հետքեր կթողնի:

Աշխարհում չափազանց շատ են այն մարդիկ, ում ոչ ոք չի օգնել արթնանալ:

Մարդկային կյանքն անգին է, բայց մենք միշտ վարվում ենք այնպես, ասես գոյություն ունի ինչ-որ ավելի արժեքավոր մի բան:

Ամեն մարդու մահվան հետ անհայտ աշխարհ է մեռնում:

Նա, ով նայում է իմ բերանին ՝ սպասելով, թե երբ կխոսոմ, ինձ պետք չէ. ես գնում և փնտրում եմ մարդկանց մեջ այն լույսը, որը նման է իմ լույսին:

Յուրաքանչյուրից պետք է պահանջել այն, ինչ նա կարող է տալ:

Կատարելությունն այն չէ,  երբ այլևս ավելացնելու բան չկա, այլ այն, երբ արդեն ոչինչ չի կարելի հետ վերցնել:

Բաժանումը քեզ  կսովորեցնի իսկապես սիրել:

Մարդն իրեն ճանաչում է  դժվարությունների դեմ պայքարում:

Սիրել՝ չի նշանակում նայել միմյանց: Սիրել ՝ նշանակում է նայել նույն ուղղությամբ:

Աշխարհում այնքան քիչ են այն մարդիկ, ովքեր սիրում են մեզ, և նրանց պետք է առանձնահատուկ հոգատարությամբ վերաբերվել:

Աշխարհում դատավորներ շատ կան, իսկ ընկերը նրա համար է, որ քեզ ընդունի ինչպիսին որ կաս:

Պետք է շատ բան ապրես՝ Մարդ դառանլու համար:

Դաստիարակությունը կրթության նկատմամբ առավելություն ունի. մարդուն դաստիարակությունն է կերտում:

Հեշտ է գտնել այնպիսի ընկերներ, ովքեր պատրաստ են օգնել մեզ: Դժվար է վաստակել այնպիսի ընկերներ, ովքեր մեզնից օգնություն պահանջեն:

Ես ուզում եմ դառնալ ուրիշ մի բան, մինչև իմ մահանալու ժամը կհասնի:

Մարդ լինել՝ նշանակում է պատասխանատվության զգացում ունենալ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ