Հայ երաժշտությունն իր մեջ կսնուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին։
Կոմիտաս

Սիրելի կապանցիներ, ընդունեք իմ ուշացած, բայց ջերմ ու հարազատական շնորհավորանքները․ Փաշինյան

am
sireli-kapanciner--endouneq-im-ousacac--bayc-jerm-ou-harazatakan-snorhavoranqnere-pasinyan

Մեկնաբանություններում տեսա, որ նախորդ շաբաթ իմ ամենասիրելի քաղաքներից մեկի՝ Կապանի օրն է եղել, իսկ ես չեմ իմացել ու չեմ շնորհավորել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հանդիսավոր կերպով խոստանում եմ հաջորդ տարի Կապանի օրը անցկացնել կապանցիների հետ (սա չի նշանակում, թե այս ընթացքում Կապան չեմ այցելելու)։

Մինչ այդ, սիրելի կապանցիներ, ընդունեք իմ ուշացած բայց ջերմ ու հարազատական շնորհավորանքները: Մինչ հանդիպում:»,- գրել է Փաշինյանը։

Նշենք, որ Կապանի օրը նշվել է օգոստոսի 17-ին, տոնակատարությունն այս տարի ուներ «Ամուր ընտանիք՝ ծաղկող Կապան» կարգախոսը։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ