Սիրիայի օդուժը հարվածներ է հասցրել թուրքական ավտոշարասյանը

am
siriayi-odouje-harvacner-e-hascrel-tourqakan-avtosarasyane

Սիրիայի կառավարական ուժերը շարունակում են հարվածներ հասցնել Իդլիբի ուղղությամբ: Նախօրեին սիրիական օդուժը հրթիռակոծել է Մաարեթ Էլ Նուման-Հան Շեյհուն ավտոճանապարհը, որով Թուրքիայի զինուժը փորձում էր լրացուցիչ ուժեր տեղափոխել Հան Շեյհուն շրջանում տեղակայված թուրքական 9-րդ և 10-րդ դիտակատեր: Հարվածներից հետո թուրքական ավտոշարասյունը չի կարողացել առաջ շարժվել։

Թուրքիայի պաշտպանության նախարարության համաձայն՝ հրթիռակոծման հետևանքով խաղաղ բնակչությունից 3 մարդ է սպանվել, ևս 12-ը վիրավորվել են։ Թուրքիայի ՊՆ-ն հայտարարություն է արել, որ չնայած Ռուսաստանի հետ պայմանավորվածությանը «Սիրիայի կառավարական ուժերը շարունակում են խախտել Իդլիբում հաստատված հրադադարը»:

Հայտարարության մեջ նաև ասվել է, որ թուրքական կողմը Ռուսաստանին  նախապես իրազեկել էր լրացուցիչ ուժեր ուղարկելու մասին։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը hույս է հայտնել, որ  միջոցներ կձեռնարկվեն, որպեսզի նմանատիպ դեպքերը չկրկնվեն։ 

Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Սիրիայի կառավարական ուժերն այժմ միջոցներ են ձեռնարկում Իդլիբ նահանգի Հան Շեյհուն քաղաքի վրա վերահսկողություն սահմանելու համար։ 

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ